ՀՀ ԿԲ-ն 2012թ.-ի վերջին 3-5,5% մակարդակով գնաճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ Հայաստանում 2012թ.-ի երկրորդ եռամսյակում 86 տոկոս հավանականությամբ գնաճը կկազմի 4-5,5 տոկոս, իսկ արդեն 2012թ.-ի վերջին 78,2 տոկոս հավանականությամբ՝ 3-5,5 տոկոս, ասվում է «2012թ.-ի առաջին եռամսյակի ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

Ծրագրի համաձայն՝ առանձին ապրանքախմբերով գնաճի կանխատեսված մոդելի հիմքում դրված է ձևավորված շուկայական տոկոսադրույքների ներկա մակարդակի պահպանման վարկածը, ինչն առաջիկայում դրամավարկային պայմանների անփոփոխ մակարդակ է ենթադրում:

Ինչպես նշվում է ծրագրում, ԿԲ-ն ընդհանուր առմամբ միջազգային շուկաներում պարենային և հումքային ապրանքներից գնաճային ճնշման ավելացում չի ակնկալում: Միաժամանակ ներքին պահանջարկի զարգացումը չի ընդհլայնի երկրի գնաճային միջավայրը:

«Միաժամանակ գյուղատնտեսական ոլորտից եկող և բնակլիմայական պայմանների հետ կապված ռիսկերը կարող են բերել ինչպես գնաճային ճնշումների ավելացման, այնպես էլ նվազեցման»,- նշվում է ԿԲ ԴՔԾ-ում:

ԿԲ-ում նաև կարծում են, որ տարեվերջին գնաճի կենտրոնական նշանակությունը կկազմի 4,5 տոկոս:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2012թ.-ին նախատեսված է 4 տոկոս (±1,5%) գնաճ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img