Գանձապետական պարտատոմսերում ՀՀ առևտրային բանկերի ներդրումները դեկտեմբերին կրճատվել են 26,7%-ով՝ հասնելով 121,9 մլրդ դրամի

14.02.2012 12:53
Գանձապետական պարտատոմսերում ՀՀ առևտրային բանկերի ներդրումները դեկտեմբերին կրճատվել են 26,7%-ով՝ հասնելով 121,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գանձապետական պարտատոմսերում առևտրային բանկերն այս տարվա դեկտեմբերին ներդրել են 121,9 մլրդ դրամ, ինչը նոյեմբերի ցուցանիշից ցածր է 26,7 տոկոսով:

Ինչպես նշվում է «Դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ զեկույցում, դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ռեզիդենտները գանձապետական պարտատոմսերում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 209,7 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 0,1 տոկոսի աճ):

Տեղեկատվության համաձայն, գանձապետական պարտատոմսերի ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը կազմել է 58,1 տոկոս: Միաժամանակ գանձապետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ-ի ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 30,8 տոկոս, իսկ արտաբանկային գործակալների, դիլերների և ներդրողների մասնաբաժինը՝ 10,9 տոկոս:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, գանձապետական պարտատոմսերում արված ընդհանուր ներդրումները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 210 մլրդ դրամ, ինչը 0,2 տոկոսով շատ է նոյեմբերի ցուցանիշից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև