Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են Հունաստանի շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո

14.02.2012 16:42
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են Հունաստանի շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցած առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թույլ նվազման միտում ցուցաբերեց: Թանկարժեք մետաղի գնանշումների նվազումը պայմանավորված էր շուկայի մասնակիցների զգուշավորությամբ, որ հանգստյան օրերին Հունաստանի վարչապետին չհաջողվեց փոխզիջումներ գտնել քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ ծախսերի կրճատման լրացուցիչ միջոցների վերաբերյալ, որն անհրաժեշտ է 130 մլրդ. չափով ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը ստանալու համար:

Սակայն երեքշաբթի՝ փետրվարի 7-ին, ոսկու շուկայում իրավիճակը դեպի լավը փոխվեց: Թանկարժեք մետաղը կարողացավ վերականգնել իր դիրքերը այն պատճառով, որ Հունաստանի քաղաքական կուսակցությունները հավանաբար մոտ են ֆինանսական օգնության փաթեթի վերաբերյալ համաձայնությանը: Սենատի բյուջետային կոմիտեի առջև ելույթի ընթացքում ԱՄՆ ԴՊՀ նախագահ պարոն Բեռնանկեի չափավոր դրական մեկնաբանությունները նույնպես աջակցեցին ոսկու աճին: Բեռնանկեն հերթական անգամ ակնարկեց մեղմ դրամավարկային քաղաքականությանը հետագա հակման մասին:

Չորեքշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից, և մինչև անցած շաբաթվա վերջին ոսկին նվազումով էր վաճառվում այն պատճառով, որ Հունաստանում ձգձգվող բանակցությունների վերաբերյալ նորությունները վատացնում էին ներդրողների տրամադրությունը: Լրատվական ֆոնի վատացմանը նպաստեց նաև տոկոսադրույքի որոշումից հետո ԵԿԲ նախագահի Մարիո Դրագիի ելույթը, որտեղ նա նշեց եվրագոտու տնտեսության համար ռիսկերի նվազեցումը: Նաև նշվեց, որ 2012թ.-ի ընթացքում գնաճն ակնհայտորեն կդանդաղի մինչև կենտրոնական բանկի նպատակային մակարդակը: Այդ իրադարձությունների ֆոնի ներքո ոսկու գրավչությունը նվազեց:

Արդյունքում՝ ոսկու արժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,25 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1721,25 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Հունաստանի խորհրդարանի նիստի արդյունքները, որի ժամանակ կքննարկվեն կոշտ տնտեսության լրացուցիչ միջոցները: Այն դեպքում, եթե հունական կառավարական կոալիցիայի երկու կուսակցություններին հաջողվի ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել, թանկարժեք մետաղի գնանշումների աճը կարող է վերսկսվել: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար կողմնորոշման մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1765,0 ԱՄՆ դոլարի նշանակությունը:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ-ից և եվրագոտուց նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել սպառողական գների ցուցիչին, արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխմանը և հունվարին բնակության շուկայի թվերին, ինչպես նաև ԴՊՀ վերջին նիստի արձանագրությունների հրապարակմանը, որը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել փետրվարին ZEW ինստիտուտից Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչի տվյալների հրապարակմանը, ինչպես նաև 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նախնական տվյալներին:

Այն դեպքում, եթե վերը նշված տնտեսական վիճակագրությունը բացասական լինի, իսկ հունական խորհրդարանին չհաջողվի համաձայնեցնել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ոսկին կարող է շարունակել իր նվազումը: Առաջիկա հինգ առևտրային օրերին ոսկու համար աջակցություն կարող է հանդես գալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1680,0 ԱՄՆ դոլարի նիշը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 1,25 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,8560 ԱՄՆ դոլարի: Դրա համար պատճառ դարձավ անցած շաբաթվա վերջին համաշխարհային ֆինանսական շուկաներում ներդրողների տրամադրության վատացումը և Չինաստանից ստացված անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը: Իսկապես, հունվարին Չինաստանում արտահանման տվյալները շատ փորձագետների սպասումներից զգալիորեն վատը գտնվեցին՝ ցուցանիշը նվազեց 15,3 տոկոսով՝ տարեկան կտրվածքով կանխատեսված 3,6 տոկոսի դիմաց: Սպառողական գնաճի տվյալները նույնպես հիասթափեցրին ներդրողներին՝ Չինաստանի դրամավարկային քաղաքականության մեղմացման հույսերը թուլացնելով: Այսպիսով, հակառակ սպասումներին, հունվարին գնաճը տարեկան արտահայտությամբ 4,1 տոկոսից դարձավ 4,5 տոկոս:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի գնանշումների համար լրացուցիչ աջակցող գործոն է դարձել այս ակտիվի նվազող բորսային պաշարը Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ):

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվելիք տնտեսական նորություններով, մասնավորապես՝ հունվարին ԱՄՆ-ի արդյունաբերության և անշարժ գույքի շուկայի վիճակագրությամբ, ինչպես նաև չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալով: Այն դեպքում, եթե տնտեսական ցուցանիշները դրական դինամիկա ցուցադրեն, պղնձի արժեքը կարող է աճել մինչև մեկ ֆունտի դիմաց 4,00 ԱՄՆ դոլար:

Իսկ եթե այդ երկու երկրներից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունն անմխիթար գտնվի և հունական կառավարությանը չհաջողվի համաձայնության գալ ԵՄ-ի հետ, պղնձի արժեքը կարող է նվազել մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,70 ԱՄՆ դոլար:

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post