«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը

14.02.2012 19:59
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում արդեն կնքվել են ՀՀ սոցիալական նոր փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սոցիալական փաթեթով «ՌԵՍՈ»-ի առաջին ապահովադիրը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակից է: Միաժամանակ պայմանագրեր են կնքվել ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում:

Հաղորդագրության համաձայն~ սոցիալական փաթեթի առողջության ապահովագրությունից կարող են օգտվել ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների աշխակիցները: Սոցիալական ծրագրի ծառայությունների շարքում առողջության ապահովագրությունը սոցիալական փաթեթից օգտվելու նախապայման է: Ծրագրի շրջանակներում առաջարկվում է առողջության ապահովագրության բազային փաթեթ, որը ձեռք է բերվում ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող 52.000 դրամ արժողությամբ կտրոններով:

Միաժամանակ ինչպես նշում է մամուլի ծառայությունը, ձեռք բերելով բազային փաթեթ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից` ըստ էության, բյուջետային աշխատողը որպես նվեր ստանում է «Իմ բժշկական կենտրոն» ծածկույթը, որը բազային փաթեթով տրված հնարավորություններից զատ ապահովադրին լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում:

Մասնավորապես՝ ընտրել իր բժշկական կենտրոնը Երևանում և բոլոր մարզերում գործող ընկերության գործընկեր լավագույն բուժհաստատություններից, անցնել տարեկան բուժզննություն, ամբողջ ապահովագրական տարվա ընթացքում ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժսպասարկում:

Փաթեթը նաև թույլ է տալիս ապահովագրողին անցնել ցանկացած հետազոտություն իր բժշկական կենտրոնի կողմից ուղեգրած այլ բուժհաստատությունում:

«ՌԵՍՈ» ՓԲԸ-ն գրանցվել է 2008թ.-ի նոյեմբերի 10-ին՝ որպես «Յունիռեսո» ՓԲԸ: 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին ընկերությունը վերանվանվել է «ՌԵՍՈ» ՓԲԸ: Ընկերության բաժնետերերն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ (50%) և «ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիտի Պարտներս Լիմիթիդ» (50%): ՌԵՍՈ-ն Ռուսաստանի  «ՌԵՍՈ-Գարանտիա» ԱՊՊԱ ապահովագրական ընկերության «դուստր» ընկերությունն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև