Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն 2012թ.-ից բարձրացրել է ԱՊՊԱ-ի փոխհատուցման սակագները

15.02.2012 12:15
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն 2012թ.-ից բարձրացրել է ԱՊՊԱ-ի փոխհատուցման սակագները

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է 2012թ.-ի ընթացքում ԱՊՊԱ-ի փոխհատուցման սակագների բարձրացումը, որն ընդունվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից:

Ինչպես հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքւմ, խոսքը 2012թ.-ի համար կանոնների հաստատման մասին է, որոնք սահմանում են ԱՊՊԱ-ի հիմնական և բազային ապահովագրական վճարումների ու ռիսկերի գործակիցների թույլատրելի նվազագույն և առավելագույն սահմանները:

Հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ անձնական վնասի դեպքում ապահովագրական գումարը (փոխհատուցման առավելագույն չափը) ավելացվել է 300 հազար դրամով և կազմում է 3,3 մլն դրամ՝ յուրաքանչյուր տուժածի համար, իսկ յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար փոխհատուցման առավելագույն չափն ավելացվել է 1 մլն դրամով՝ հասնելով 10 մլն դրամի:

Միաժամանակ գույքի վնասի դեպքում ապահովագրական գումարները (փոխհատուցման առավելագույն չափը) նույնպես ավելացվել է 300 հազար դրամով՝ հասնելով 1,8 մլն դրամի՝ յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար:

Միաժամանակ ԱՊՊԱ-ի սակագները և ռիսկի գործակիցների չափերն անփոփոխ են մնացել:

Միաժամանակ Բյուրոյի խորհուրդը վերանայել է միանվագ փոխհատուցումների չափը, որոնք կապված են տուժածների թաղման ծախսերի հետ՝ դրանք բարձրացնելով մինչև 1 մլն դրամի՝ նախկին 650 հազար դրամի փոխարեն:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է ութ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից:

2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկողության համակարգը ($1-388,62 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև