ՀՀ ԿԲ-ն 2012թ.-ին երկրի տնտեսության վարկավորման աճի տեմպերի կրճատում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2012թ.-ին ֆինանսական համակարգի կողմից երկրի տնտեսության վարկավորման աճի տեմպերը կկրճատվեն, նշվում է «2012թ.-ի առաջին եռամսյակի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

Ծրագրի համաձայն՝ 2012թ.-ին տնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 20,2 տոկոսով կամ 270 մլրդ դրամով՝ 2011թ.-ի 35,3 տոկոսի կամ 350 մլրդ դրամի փոխարեն:

Ինչպես նշում է ԿԲ-ն, վարկավորումը հիմնականում կուղղվի փոքր և միջին բիզնեսի ոլորտ: Միաժամանակ այդ ծրագրում նշվում է, որ 2012թ.-ին կակտիվանա նաև հիփոթեքային վարկավորումը:

«ՀՀ տնտեսության վարկավորման կառուցվածքում կպահպանվի արտարժույթով վարկավորման գերիշխումը, որը պայմանավորված է արդեն արտասահմանյան կազմակերպություններից ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրաված միջոցների մեծ ծավալով»,- նշվում է ծրագրում:

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 2,8 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել ավելի քան 1 271 մլրդ դրամ ($1 – 388,69 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img