Ասթրիդ Քլիֆորդ

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը.

Ի՞նչ հիմնական ռիսկերի հետ կարող են բախվել հայկական բանկերը համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում:

Հարցին պատասխանում է HSBC Հայաստան Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Այսօր հիմնական ռիսկերը Եվրոպայից են գալիս, դրանք են՝ և մեծ արտաքին պարտքը, և եվրոյի փոխարժեքի տատանումները: Հայաստանի համատեքստում հատուկ լուրջ ուղիղ ռիսկեր չեն սպասվում, քանի որ հայկական բանկերը եվրոբոնդեր ձեռք չեն բերել, և, ընդհանուր առմամբ, երկիրն այնքան ուժեղ ինտեգրված չէ եվրոպական տնտեսության մեջ:

Այս տարվա համար կանխատեսված համաշխարհային տնտեսության 2-3 տոկոսանոց աճը, կայունությունը կամ նավթի գների ոչ մեծ նվազումը, ինչը կարևոր է Ռուսաստանի և փոխանցումների ծավալի համատեքստում, համաշխարհային շուկաներում մետաղի գների կանխատեսվող կայունությունը (իսկ դա հայկական արտահանման հիմնական հոդվածն է), հայկական տնտեսության և բանկերի համար լուրջ սպառնալիքների բացակայության հույս են ներշնչում:

Միաժամանակ չի կարելի լիովին բացառել շոկային իրավիճակները, որոնք կապված են, օրինակ՝ եվրոյի հնարավոր կոլապսի կամ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առավելագույն սրման հետ, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել՝ ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի տնտեսության և մասնավորապես բանկային ոլորտի համար»:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img