ՀԲ-ն Հայաստանին 80 մլն դոլարի վարկ կհատկացնի՝ որպես բյուջետային օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի.  /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 32 600 000 (SDR) փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար), ասվում է հանրապետության ֆինանսների նախարարության կայքում:

Համապատասխան համաձայնագիր ստորագրեցին չորեքշաբթի ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և  Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» (Third Development Policy Operation – DPO) ծրագրի շրջանակում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ֆինանսավորման այդ գումարից մոտ  50 միլիոնը կհատկացնի Միջազգային զարգացման ընկերակցությունը:  Վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությանը 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման):  Տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+փոփոխական մարժա, իսկ սկզբնական միանվագ միջնորդավճարը` փոխառության գումարի 0.25%:

Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img