Հայաստանի 2011թ.-ի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը:

Հարկ է նշել, որ անցյալ տարի Հայաստանի բանկային համակարգը բավականին հաջող է աշխատել՝ բոլոր հիմնական ցուցանիշներով աճ ցուցադրելով: Միաժամանակ 2011թ.-ի արդյունքներով հայկական բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ 43,1 մլրդ դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 30,45 տոկոսով:

2011թ.-ի գործունեության արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկը  HSBC Հայաստան Բանկն է եղել, որի զուտ շահույթը գերազանցել է 6,6 մլրդ դրամը՝ անցյալ տարվա համեմատ ապահովելով տվյալ ցուցանիշի 45,5 տոկոսանոց աճ:

Երկրորդ տեղում է գտնվում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ շուրջ 6,1 մլրդ դրամ շահույթի ցուցանիշով և անցյալ տարվա համեմատ 52,8 տոկոսանոց աճով:

ՎՏԲ (Հայաստան) Բանկը՝ 4,5 մլրդ դրամ զուտ շահույթ ապահովելով՝ «ԱՌԿԱ»-ի վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը: Բանկի զուտ շահույթի աճը կազմել է 5,8 տոկոս:

Չորրորդ տեղը զբաղեցրել է Ամերիաբանկը, որի զուտ շահույթն աճել է 37,3 տոկոսով՝ 2011թ.-ի վերջին կազմելով շուրջ 4,4 մլրդ դրամ:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Յունիբանկը՝ 2,6 մլրդ դրամ զուտ շահույթով: Հատկանշական է, որ բանկը տոկոսային արտահայտությամբ 2011թ.-ին ապահովել է զուտ շահույթի առավելագույն աճը՝ 162,5 տոկոս:

Միաժամանակ զուտ շահույթի աճի ցուցանիշով երկրորդը ԲՏԱ Բանկն է՝ 154,3 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդը՝ Մելլաթ Բանկը, որի աճն անցած տարվա արդյունքներով կազմել է 102,4 տոկոս:

2010թ.-ի նկատմամբ 2011թ.-ին զուտ շահույթի զգալի աճ է գրանցվել Արարատբանկում՝ 70,7 տոկոս և Պրոմեթեյ Բանկում՝ 69,7 տոկոս, որոնք զբաղեցրել են վարկանիշի չորրորդ և հինգերորդ տեղերը՝ համապատասխանաբար:

2011թ.-ին զուտ շահույթի առավել քիչ աճ է նկատվում Արդշինինվեստբանկի մոտ՝ 0,18 տոկոս:

Հարկ է նշել, որ 2011թ.-ին միայն մեկ բանկ է վնաս կրել, իսկ զուտ շահույթի կրճատում գրանցվել է չորս բանկերում:

1

Ըստ զուտ շահույթի՝ բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը:

Բոլոր ցուցանիշներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Հայաստանի բանկերը» եռամսյակային տեղեկագրում, որը կազմվել է բանկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկերը» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական արտադրանքը ձեռք բերելու համար կարելի է դիմել մարքեթինգի բաժին՝ հետևյալ е-mail հասցեով՝ [email protected].–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img