Daily Archives: Feb 17, 2012

Հայկական բորսան շուկայի մասնակիցների հետ քննարկում է արժութային պարտատոմսերի թողարկման հնարավորությունը

Արմենիան շուկայի մասնակիցների հետ քննարկում է արժութային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման հնարավորությունը:

Հայաստանում բորսային շուկայի կապիտալացումը 2011թ.-ին աճել է 2,3%՝ կազմելով 53,8 մլրդ դրամ

Հայաստանում բորսային շուկայի կապիտալացումը 2011թ.-ին աճել է 2,3 տոկոսով՝ կազմելով 53,8 մլրդ դրամ, ուրբաթ լրագրողներին հայտնեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հայաստանում բաժնետոմսերով իրականացված բորսային գործարքների ծավալը 2011թ.-ին աճել է 57 տոկոսով՝ կազմելով 200,3 մլն դրամ

Հայաստանում բաժնետոմսերով իրականացված բորսային գործարքների ծավալը 2011թ.-ին կազմել է 200,3 մլն դրամ՝ 57 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը, ուրբաթ լրագրողներին հայտնեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

ՀԲ-ն Հայաստանի տնտեսության 4,2% աճ է կանխատեսում 2012-2013 թթ.-ին

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2012-2013թթ.-ին կկազմի 4,2 տոկոս, ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi):

ՀՀ բանկերի ներդրումային պորտֆելը IV եռամսյակում ավելացել է 13,5%-ով` կազմելով 143,7 մլրդ դրամ

2011թ.-ի չորրորդ եռամսյակում, տարեսկզբի ցուցանիշի համեմատ, ՀՀ առևտրային բանկերի ներդրումային պորտֆելն ավելացել է 13,5 տոկոսով և կազմել 143,7 մլրդ դրամ։

Ճապոնիայում մանրադրամի հատման ծավալը կրճատվել է էլեկտրոնային փողերի հանրաճանաչության պատճառով

Մանրադրամները գնալով ավելի հազվադեպ են օգտագործվում և շրջանառության մեջ մտնում Ճապոնիայում՝ էլեկտրոնային փողերի հանրաճանաչության աճի պատճառով: Այսպես՝ անցյալ տարի շրջանառության մեջ չի մտել 1 յեն արժողությամբ ոչ մի նոր դրամ: