Ճապոնիայում մանրադրամի հատման ծավալը կրճատվել է էլեկտրոնային փողերի հանրաճանաչության պատճառով

17.02.2012 11:37
Ճապոնիայում մանրադրամի հատման ծավալը կրճատվել է էլեկտրոնային փողերի հանրաճանաչության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մանրադրամները գնալով ավելի հազվադեպ են օգտագործվում և շրջանառության մեջ մտնում Ճապոնիայում՝ էլեկտրոնային փողերի հանրաճանաչության աճի պատճառով: Այսպես՝ անցյալ տարի շրջանառության մեջ չի մտել 1 յեն արժողությամբ ոչ մի նոր դրամ:

Ինչպես ուրբաթ տեղեկացրել են Ճապոնիայի Դրամահատարանից, անցյալ տարի մեկ և հինգ յեն արժողությամբ դրամները միայն նվերների հավաքածուների համար են հատվել:

10 և 50 յեն արժողությամբ մանրադրամի հատումը նույնպես կրճատվել է: Ինչպես կարծում են մասնագետները, դա կապված է էլեկտրոնային փողերի հանրաճանաչության աճի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև
No Related Post