Հայաստանում բաժնետոմսերով իրականացված բորսային գործարքների ծավալը 2011թ.-ին աճել է 57 տոկոսով՝ կազմելով 200,3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բաժնետոմսերով իրականացված բորսային գործարքների ծավալը 2011թ.-ին կազմել է 200,3 մլն դրամ՝ 57 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը, ուրբաթ լրագրողներին հայտնեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Այս տարի բաժնետոմսերի շուկայում զգալի դրական դինամիկա է նկատվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործարքներն իրականացվել են յոթ էմիտենտների բաժնետոմսերով:

Ինչպես նախկինում նշում էր NASDAQ OMX Արմենիա բորսայի ղեկավարը, 2006թ.-ից բաժնետոմսերի շուկայում անկում է գրանցվել, և միայն 2010թ.-ին բաժնետոմսերով իրականացված առքուվաճառքի ծավալը գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը՝ կազմելով 124 մլն դրամ՝ 2009թ.-ի 90 մլն դրամի դիմաց:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2012թ.-ի փետրվարի 16-ի դրությամբ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և լիստինգ է անցել 11 էմիտենտների 12 բաժնետոմսեր և 4 էմիտենտների 5 կորպորատիվ պարտատոմսեր ($1 –  389,13 դրամ):  —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img