Հայաստանում բորսային շուկայի կապիտալացումը 2011թ.-ին աճել է 2,3%՝ կազմելով 53,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բորսային շուկայի կապիտալացումը 2011թ.-ին աճել է 2,3 տոկոսով՝ կազմելով 53,8 մլրդ դրամ, ուրբաթ լրագրողներին հայտնեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Շուկայի կապիտալացումը, թեև ոչ շատ, բայց աճել է: 2011թ.-ի սկզբին լիստինգն անցել է «Արփա-Սևան» ընկերությունը, իսկ Հրազդանի ՀԷԿ բաժնետոմսերը գրանցված են С հարթակում և հասանելի են առքուվաճառքի համար»,- ասաց նա:

Ըստ Սարոյանի՝ այսօրվա դրությամբ երեք ընկերություն է անցել լիստինգը՝ «Արցախ ՀԷԿ», «Արփա-Սևան», ինչպես նաև ՀայԷկոնոմբանկը, իսկ ևս ութ ընկերությունների բաժնետոմսերը գրանցված են С հարթակում:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2012թ.-ի փետրվարի 16-ի դրությամբ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և լիստինգ է անցել 11 էմիտենտների 12 բաժնետոմսեր և 4 էմիտենտների 5 կորպորատիվ պարտատոմսեր ($1 –  389,13 դրամ):  —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img