Հայկական բորսան շուկայի մասնակիցների հետ քննարկում է արժութային պարտատոմսերի թողարկման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիան շուկայի մասնակիցների հետ քննարկում է արժութային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման հնարավորությունը, ուրբաթ լրագրողներին ասաց բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը: «Դա կարող է բանկային վարկի այլընտրանք դառնալ և թույլ կտա ընկերություններին արժութային լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել»,- ասաց նա:

Սարոյանի խոսքով՝ հայկական ընկերությունները, այսպես թե այնպես, լրացուցիչ ռեսուրսների ներգրավման համար նախընտրում են դոլարային վարկեր, և արժութային պարտատոմսերի դեպքում նրանց համար արժութային ռիսկերի տեսանկյունից գործնականորեն ոչինչ չի փոխվի: Բորսայի տնօրենի խոսքով, Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 2011 թվականի արդյունքներով կրճատվել է 75 տոկոսով՝ կազմելով 708,98 դրամ:

Այդ հարթակում 2009 թվականից անկում է արձանագրվում պետպարտատոմսերի բարձր եկամտայնությամբ պայմանավորված բիզնես-ազդակների բացակայության պատճառով: Դրությունը հավասարեցնելու համար ընկերությունները ստիպված կլինեն ավելացնել իրենց կորպորատիվ պարտատոմսերի եկամտայնությունը, ինչն անշահավետ է դարձնում դրանց թողարկումը:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2012թ.-ի փետրվարի 16-ի դրությամբ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և լիստինգ է անցել 11 էմիտենտների 12 բաժնետոմսեր և 4 էմիտենտների 5 կորպորատիվ պարտատոմսեր ($1 –  389,13 դրամ):  —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img