Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ 73,6 մլն դոլար են ձեռք բերել

20.02.2012 13:18
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ 73,6 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 73,6 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 388,36 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 6,9 մլն եվրո և ավելի քան 552,6 մլն ռուբլի՝ €1 դիմաց 510,58 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,85 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 86,6 մլն դոլար, շուրջ 12,8 մլն եվրո և ավելի քան 59 մլն ռուբլի համապատասխանաբար 389,3 դրամ, 513,32 դրամ և 13,04 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 1,85 մլն դոլարի և 50 հազար եվրոյի առքուվաճառքի գործարք է իրականացվել համապատասխանաբար 1 դոլարի դիմաց 388,84 դրամ և 1 եվրոյի դիմաց 512,95 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միաժամանակ միջբանկային շուկայում ռուբլով գործարք չի իրականացվել:

Բացի այդ, փետրվարի 6-12-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43,1 մլն դոլար: ($1 – 389,26 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև