Գնաճը Հայաստանում հունվարին 4,8% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվարին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը գրանցվել է 4,8 տոկոսի մակարդակում: Այս տվյալները «ԱՌԿԱ» գործակալությանն է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ հունվարին, 2011թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 3,6 տոկոսով:
Տնտեսական ակտիվության աճը հունվարին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,4 տոկոս, իսկ անցած ամսվա համեմատ գրանցվել է այդ ցուցանիշի 53,7 տոկոս անկում:

Պետբյուջեի համաձայն, 2012թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%), իսկ ՀՀ ՀՆԱ-ի աճը՝ 4,2 տոկոսի մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img