ՀՀ ԿԲ-ն 12-ամսյա գնաճը կանխատեսում է 4% (՞1,5%) նախատեսած մակարդակի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կարծում է, որ երկրի տնտեսությունը զարգանում է դրամավարկային քաղաքականության ծրագրի կողմից կանխատեսվող միտումներին համապատասխան, և սպասվում է, որ գնաճի 12-ամսյա ցուցանիշը կլինի 4% (՞1,5%) տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում, ասվում է ԿԲ մամուլի ծառայությունից «ԱՌԿԱե գործակալությունում ստացված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, դրա օգտին է խոսում այն փաստը, որ 2012 թ. հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.8%՝ պահպանվելով 4% նպատակային մակարդակի ՞1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

ՀՀ ԿԲ Խորհուրդը փաստել է, որ, չնայած համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված անորոշությունների, աշխարհի առաջատար արդյունաբերական երկրներում արձանագրվեցին տնտեսական ակտիվության դրական միտումներ, ինչպես նաև հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:

«ՀՀ տնտեսության բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունը՝ ինչպես հարկաբյուջետային  քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմիցե,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ում նշել են նաև հունվարին ֆինանսական շուկայի ազրգացման միտումները, որի արդյունքներով, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա  համեմատ միջին տոկոսադրույքը  մնացել  է գրեթե անփոփոխ և կազմել 10.64 տոկոս: Շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը դեկտեմբեր ամսվա նկատմամբ նույնպես մնացել է գրեթե անփոփոխ` կազմելով 11.42 %, միջբանկային ռեպո տոկոսադրույքն աճել է 0.76 տոկոսային կետով և կազմել 11.00%:

2012թ.-ի փետրվարի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 11.0% և 5.0%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը չէր փոփոխվել 2011 թվականի սեպտեմբերի 6-ից, երբ ԿԲ-ն որոշում ընդունեց այն նվազեցնել 0,5 տ.կ.-ով և սահմանել 8 տոկոս մակարդակով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img