ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2011 թվականին հատել են 1 տրլն դրամի շեմը. ՀԲՄ

21.02.2012 14:46
ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2011 թվականին հատել են 1 տրլն դրամի շեմը. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2011 թվականին ավելացել են 506,6 մլրդ դրամով կամ 32,3 տոկոսով և կազմել են 1,074 տրլն դրամ, ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Ակտիվների աճը հիմնականում իրականացվում է եկամտային ակտիվների հաշվին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Օսիպյանը նշեց, որ 2011 թվականի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը, նախորդ տարվա համեմատ, աճել է 44,8 մլրդ դրամով կամ 14 տոկոսով և հասել է 375 մլրդ դրամի:
«Աճի միտումներն ու տեմպերը վկայում են, որ կապիտալի աճն իրականացվում է երկու աղբյուրից՝ շահույթից և բաժնետերերի ներդրումներից»,- պարզաբանեց նա:

ՀԲՄ նախագահի խոսքով՝ հայկական բանկերի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 37,3 տոկոսով կամ 461 մլրդ դրամով և կազմել են 1,698 տրլն դրամ:

«Պարտավորությունների աճը կատարվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների հաշվին, ընդ որում՝ 2011 թվականը հաջող է եղել առևտրային բանկերի համար նաև այն տեսանկյունից, որ արտաքին շուկաներից ներգրավվել է 183 տրլն դրամի վարկային պարտավորություն»,- ասաց նա:

Օսիպյանը միաժամանակ նշեց, որ աճում է նաև ՀՆԱ-ի նկատմամբ ակտիվների հարաբերակցության ցուցանիշը, և «աճի տեմպերն ակնհայտ են»:
«ՀՆԱ-ի նկատմամբ վարկային ավանդների հարաբերակցությունը կազմել է 34,9 տոկոս, միաժամանակ, Հայաստանի նման երկրների համար դա լավ ցուցանիշ է»,- ասաց նա, հավելելով, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 49 տոկոս, իսկ Թուրքիայում՝ 45 տոկոս:

Օսիպյանն ավելացրեց նաև, որ ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր կապիտալի հարաբերակցությունը տարեվերջին կազմել է 9,8 տոկոս:

«Ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 37 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, իսկ իրավաբանական անձանց ավանդները՝ 34 տոկոսով կամ 125 մլրդ դրամով»,- հստակեցրեց նա:

Միաժամանակ 2011 թվականի վարկային ավանդներն աճել են 14 տոկոսով և կազմել են 1,337 մլրդ դրամ:
Օսիպյանի խոսքով՝ էական աճ է նկատվել նաև առևտրի, գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, միաժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 36-տոկոսանոց աճ, իսկ արդյունաբերության ոլորտում կազմել է 30 տոկոս:

Հայաստանում գործող 21 բանկերը նախորդ տարում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում: Նրանց կողմից վճարված հարկերի ծավալը 2010 թվականի համեմատ աճել է 1,7 անգամ: Բանկերի մասնաճյուղերի թիվը երկրում նախորդ տարվա ավարտին աճել է 7,4 տոկոսով (32-ով) մինչև 463 , ինչը պայմանավորված է երկրում բանկային ծառայությունների աճող պահանջարկով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև