ArCa համակարգով հունվարին իրականացված անկանխիկ գործարքների գումարը կազմել է 446, 6 մլն դրամ

21.02.2012 15:35
ArCa համակարգով  հունվարին իրականացված անկանխիկ գործարքների գումարը կազմել է 446, 6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) հայկական վճարային համակարգի բանկոմատների միջոցով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը 2012 թ.-ի հունվարին կազմել է 446,6 մլն դրամ՝ 2011 թ.-ի հունվարի համեմատ ավելանալով 31,2 անգամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերությունից:

Միաժամանակ իրականացվել է 23 812 գործարք, ինչը 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3,6 անգամ ավել է:

ArCa վճարային համակարգի միջոցով այս տարվա հունվարին իրականացվել է 51 442 ինտերնետ-վճարում՝ 2011 թ.-ի հունվարի ցուցանիշի համեմատ կրճատվելով 33,6 տոկոսով: Այս գործարքների գումարը գերազանցել է 418,7 մլն դրամը, ինչը 2011 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 11.8 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նաև 5 895  փոխանցում մեկ քարտից մյուսը, իսկ գործարքների գումարը կազմել է շուրջ 420 մլն դրամ (նախորդ տարվա հունվարի համեմատ 52,3 տոկոսի անկում):

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): ($1 – 388,99 դրամ է)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև