Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2011 թ.-ին աճել է 37,2%-ով՝ հասնելով 73,4 մլրդ դրամի

22.02.2012 11:54
Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2011 թ.-ին աճել է 37,2%-ով՝ հասնելով 73,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից գյուղատնտեսական ոլորտի վարկավորման ծավալը 2011 թ.-ին, 2010 թ.-ի համեմատ, ավելացել է 37,2 տոկոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 73,4 մլրդ դրամ:

Բանկերի 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 1,26 տրիլիոն դրամ՝ 2011 թ.-ի սկզբին գրանցված 918,4 մլրդ դրամի համեմատ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը շուկայի այս հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 47,2 տոկոս: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համախառն վարկային պորտֆելում շուրջ 24,2 տոկոսը կամ ավելի քան 34,6 մլրդ դրամը բաժին է հասնում գյուղատնտեսության վարկավորմանը (2011 թ.-ի սկզբին՝ 27,2 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են Արդշինինվեստբանկը (ավելի քան 6,2 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (շուրջ 5,8 մլրդ դրամ), Հայէկոնոմբանկը (շուրջ 4,4 մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (շուրջ 3,2 մլրդ դրամ): Այս բանկերի համախառն վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 7%, 5,3%, 15,1% և 2,5%:

2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և 437 մասնաճյուղ: ($1 – 389,17 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև