ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայով մրցանակների վիճակախաղ կանցկացնի

22.02.2012 13:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայով մրցանակների վիճակախաղ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը  փետրվարի 23-ին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակներում մցանակների վիճակախաղ կանցկացնի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վիճակախաղին կմասնակցեն Բանկի 100 հաճախորդները, ովքեր առավել շատ բոնուսային միավորներ են հավաքել՝ Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարելով:

Հաղորդագրության համաձայն՝ մասնակիցների շրջանում տարբեր մրցանակներ կխաղարկվեն, այդ թվում գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված Դուբայի ուղևորություն:

ՎՏԲ (Հայաստան) Բանկը և Visa ընկերությունը նոյեմբերի 1-ին հայտարարել են Հայաստանում «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքեթինգային արշավի մեկնարկի մասին, որը տևել է 2011թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2012թ.-ի հունվարի 31-ը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև