Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկի խումբն իր հաճախորդներին ծանոթացրել է առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքներին

22.02.2012 19:49
Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկի խումբն իր հաճախորդներին ծանոթացրել է առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքներին

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի.  /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկի խումբն իր կորպորատիվ հաճախորդներին է ներկայացրել փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքները և դրանց կիրառումն արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորման համար:

«Մեր առջև կանգնած հիմնական խնդիրներն են, նախևառաջ, ծանոթացնել մեր հաճախորդներին տարբեր տեսակի հաշվարկագրերի և բանկային երաշխիքների, ինչպես նաև դրանց տրամադրման մեխանիզմի հետ»,- չորեքշաբթի ասաց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը «Փաստաթղթային գործառնությունների և առևտրային ֆինանսավորման անցկացման բանկային ժամանակակից ծառայությունները» թեմայով սեմինարի ընթացքում:

Նա ավելացրեց նաև, որ սեմինարի ընթացքում ունկնդիրները կիրազեկվեն Միջազգային առևտրային տերմինալներում և Պահանջների երաշխիքների միջազգային միասնականացված կանոններում կատարված փոփոխությունների մասին:
Խոսելով առևտրային ֆինանսավորման մասին՝ Խաչատրյանը նշեց, որ բանկը հնարավորություն ունի ֆոնդավորել գործարքները Գազպրոմբանկի կամ թղթակից այլ բանկերի կողմից տրամադրվող վարկային գծերի օգնությամբ, ինչի կապակցությամբ տվյալ սխեմայում ներգրավվում են ֆինանսական էժան ռեսուրսներ:
«Այսպիսի պրոդուկտի արժեքը բավականին ծացր է կորպորատիվ հաճախորդների ուղղակի վարկավորումից»,- ասաց նա:
Մասնավորապես, նրա խոսքով, եթե Առէկսիմբանկի դոլարային սովորական վարկի տոկոսադրույքը կազմում է միջինը տարեկան 11-13 տոկոս, ապա Գազպրոմբանկի կողմից առևտրային ֆինանսավորման միջին տոկոսադրույքները՝ ւնդամենը տարեկան 4-5 տոկոս: Գործարքի գումարից ելնելով՝ վարկային տոկոսը կարող է իջեցվել տարեկան մինչև 3-3,5 տոկոս:
«Այսօր դրանք հանրապետությունում վարկավորման լավագույն պայմաններն են»,- նշեց Խաչատրյանը:
Առևտրային ֆինանսավորման այլ առավելությունների թվում բանկի գլխավոր տնօրենի տեղակալը նշեց վարկի արագ ձևակերպումը, բոլոր կողմերի առևտրային հետաքրքրությունների ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի նվազումը գործարքներ իրականացնելիս:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post