Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2011թ.-ին աճել են 41,6%-ով և կազմել 429,7 մլրդ դրամ

23.02.2012 13:02
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2011թ.-ին աճել են 41,6%-ով և կազմել 429,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգում Հայաստանի ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2011 թվականին ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, 2010թ.-ի համեմատ, աճել է 41,6 տոկոոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 429,7 մլրդ դրամ:

2011 թվականի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատար է Յունիբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 12,5 տոկոսը (ավելի քան 53,5 մլրդ դրամ): Յունիբանկի համախառն պարտավորություններում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 54,5 տոկոս:
Ըստ այս ցուցանիշի, առաջատար բանկերի հնգյակում են նաև Հայբիզնեսբանկը (շուրջ 46,7  մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (ավելի քան 43,4 մլրդ դրամ), HSBC Բանկ Հայաստանը (ավելի քան 40  մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (ավելի քան 36,6  մլրդ դրամ):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է 944,4 մլրդ դրամը, որից ավելի քան 126,9  մլրդ դրամը կազմել են ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ցպահանջ դեպոզիտները:
Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1698,9 մլրդ դրամ:
2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝ 437 մասնաճյուղով ($1 – 389,26 դրամ) : -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև