ՎՏԲ Հայաստան Բանկը և Visa ընկերությունը պարգևատրեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» արշավի հաղթողներին

23.02.2012 17:52
ՎՏԲ Հայաստան Բանկը և Visa ընկերությունը պարգևատրեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» արշավի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփել են արդյունքները և պարգևատրել «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի հաղթողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և ավտոմատ կերպով դառնում էին ակցիայի մասնակիցներ:

Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Սամվել Սարգսյանը:

«Դժվարանում եմ փոխանցել զգացումներս, քանի որ չէի սպասում շահել այդ ուղեգիրը»,- ասաց հաղթողը, հավելելով, որ մտադիր է ուղևորվել Դուբայ իր տիկնոջ հետ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար:

ՎՏԲ Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը նշեց, որ արշավն անցկացվել է Visa քարտերով անկանխիկ գործառնությունների իրականցման խրասուսման համար:

«Մի կողմից, մենք նպատակ ենք ունեցել ավելացնել անկանխիկ գործառնությւոնների թիվը մեր հաճախորդների կողմից, մյուս կողմից` ծանոթացնել քարտի հնարավորություններին»,- ասաց Խաչատրյանը:

Ավելացնելով, որ նմանատիպ արշավներ կանցկացվեն նաև հետագայում, նա ասաց, որ դա կնպաստի ՎՏԲ Հայաստան Բանկի սպասարկման բարելավմանը, ինչպես նաև քարտային գործիքների զարգացմանը և անկանխիկ վճարումների ավելացմանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև