Հայաստանում ամսվա սկզբից փողի բազան նվազել է 1,9%-ով՝ կազմելով 569,4 մլրդ դրամ

23.02.2012 18:04
Հայաստանում ամսվա սկզբից փողի բազան նվազել է 1,9%-ով՝ կազմելով 569,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան, ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն, ամսվա սկզբի համեմատ կրճատվել է 11,3 մլրդ դրամով և փետրվարի 22-ի դրությամբ կազմել ավելի քան 569,4 մլրդ դրամ:

Տոկոսային արտահայտությամբ՝ փողի բազայի ցուցանիշը կրճատվել է 1,9 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ փողի բազան կազմել է շուրջ 360,2 մլրդ դրամ՝ ամսվա սկզբի համեմատ կրճատվելով 3,2 մլրդ դրամով կամ 0,9 տոկոսով:

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) փետրվարի 23-ի դրությամբ կազմել են 422,4 մլրդ դրամ՝ փետրվարի սկզբի համեմատ կրճատվելով 13,6 մլրդ դրամով կամ 3,3 տոկոսով: ($1- 389,26 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև