Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ծրագրում է ապահովել վարկային պորտֆելի աճ մինչև 92,5 մլրդ դրամ 2012 թ. վերջին

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մինչև 2012 թվականի  վերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել իր վարկային պորտֆելը 24.1%-ով կամ 48.6 մլն ԱՄՆ դոլարով՝ մինչև 92,5 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ուրբաթ բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս տարի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է անցկացնել բավականին պահպանողական վարկային քաղաքականություն`պահպանելով առկա վարկային պորտֆելը բարձր մակարդակի վրա:

«Ընթացիկ տարում իրավաբանական անձանց վարկավորման ծավալը կավելանա մինչև 185.4 մլն ԱՄՆ դոլար (նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14.8%-ով), ֆիզիկական անձանցը` մինչև 64.7 մլն ԱՄՆ դոլար (ավելացում 68.5%-ով)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի հաճախորդներին տրամադրված վարկերն ու փոխառությունները կազմել են 74,5  մլրդ դրամ` 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 52 %-ով կամ 25,5 մլրդ դրամով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից:

2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: ($1- 389,34 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img