Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 54,9 մլն դոլար են ձեռք բերել

27.02.2012 12:08
Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան  54,9 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 54,9 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 388,51 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել շուրջ 6,1 մլն եվրո և շուրջ 476,4 մլն ռուբլի՝ €1 դիմաց 512,95 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,95 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 77,5 մլն դոլար, շուրջ 8,3 մլն եվրո և ավելի քան 63,3  մլն ռուբլի համապատասխանաբար 389,67 դրամ, 516,46 դրամ և 13,15 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 100 հազարի դոլարի առքուվաճառքի գործարք է իրականացվել, համապատասխանաբար, 1 դոլարի դիմաց 389,5 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միաժամանակ միջբանկային շուկայում ռուբլով և եվրոյով գործարք չի իրականացվել:

Բացի այդ, փետրվարի 13-19-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 52,2 մլն դոլար: ($1 – 389,32 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև