ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխած ՊԳԿՊ-ի ծավալը կազմել է 500 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 500 մլն դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ 13 շաբաթյա AMGT13285125 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան  1 421,4 մլն դրամ՝ դրանցից ավելի քան 1 401,4 մլն դրամը դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով:

Միաժամանակ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների  ծավալը կազմել է 20 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.1451%՝  8.0000% տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ընդհանուր ծավալը կազմել է 500 մլն դրամ ($1 – 389,32 դրամ):   –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img