Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում

27.02.2012 14:56
 Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի բաժանմունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախորդ շաբաթվա ընթացքում աճել է 0,25 տոկոսով և կազմել 389,89 դրամ: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 5,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 68,98 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,02 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, կազմել 390,54 դրամ:

Առևտրային շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարը շարունակեց իր աճը դրամի նկատմամբ՝ 2010թ.-ի մայիսի 11-ից հասնելով նոր առավելագույնին՝ 390,05 դրամի: Սակայն ամերիկյան արժույթին չհաջողվեց ամրապնդվել դիմադրության առանցքային մակարդակից ավելի բարձր: Հնարավոր է, որ շուկայի մասնակիցները զգուշանում էին առքուվաճառքին ՀՀ ԿԲ –ի միջամտությունից, և դադարեցին ակտիվորեն դոլար գնել:

Առաջիկա շաբաթվա ընթացքում տարվա տվյալ եղանակի համար ՀՀ մասնավոր փոխանցումների ավանդաբար ոչ բարձր ֆոնի ներքո ամերիկյան արժույթը հիմքեր ունի աճը շարունակելու համար: Դրան նաև կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների աճող ծավալը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտասահմանյան արժույթի զուտ վաճառքը նախորդ շաբաթ կազմել է 22,599 մլն ԱՄՆ դոլար, ինչը 72,87 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ:

Միաժամանակ FOREX միջազգային արժույթի շուկայում Հունաստանին 130 մլրդ եվրո հատկացնելու որոշման հակապակցությամբ  շուկայի մասնակիցների տրամադրության բարելավումը կարող է ճնշում գործել ԱՄՆ դոլարի վրա՝ ինչպես հիմնական արժույթների, այնպես էլ դրամի նկատմամբ:

Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 388,0 – 392,0 դրամ միջակայքում:

Նախորդ շավաթ Հայաստանում եվրոյի փոխարժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել է 2,35 տոկոսով և կազմել 1,3464: Աթենքին 130 մլրդ եվրո գումարի չափով ֆինանսական օգնության երկրորդ մասնաբաժինը հատկացնելու վերաբերյալ վարկատուների որոշումը, ինչպես նաև հունական խորհրդարանի կողմից մասնավոր ներդրողներին պատկանող  պետական պարտատոմսերի վերակազմավորման մասին օրինագծի հաստատումը նպաստեցին շուկայի մասնակիցների տրամադրության բարելավմանը:

Հունաստանից ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրությունը նույնպես աջակցել է եվրոյի աճին: Իսկապես, IFO ինստիտուտի գործնական միջավայրի պայմանների ցուցիչը փետրվարին աճել է մինչև 109,6 կետով՝ կանխատեսված 108,8-ի դիմաց:

Արդյունքում՝ նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 1,72 տոկոսով և կազմել 524,46 դրամ: Մենք ենթադրում ենք, որ առևտրային նստաշրջանի ժամանակի սահմանափակումների պատճառով համաշխարհային արժութային շուկայից երկրի ներսում եվրոյի արժեքի ուշացող դինամիկայի կապակցությամբ, երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի վերևում՝ մինչև 525,50 դրամ:

Առաջիկա շաբաթվա սկզբին եվրոյի դինամիկան կորոշվի ընթացիկ հանգստյան օրերին Մեքսիկայում կայացած Մեծ քսանյակի կենտրոնական բանկերի ղեկավարների և ֆինանսների նախարարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով: Տվյալ գագաթնաժողովի գլխավոր թեման է եվրագոտու երկրների պարտքային ճգնաժամը: ԱՄՀ ֆինանսավորման ծավալի ավելացման վերաբերյալ եվրոական երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի միջև տարաձայնությունները կարող են մի փոքր վատացնել շուկայի մասնակիցների տրաբադրությունը:

EUR/USD զույգի գնանշումների վրա ունեցած որոշակի ազդեցությունը նույնպես ցույց կտա ԱՄն-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերաբերյալ, Չիկագոյի գործնական ակտիվության ցուցիչի և ընդհանուր առմամբ փետրվարին երկրի վերանայված տվյալների վրա: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել հունվարին սպառողական գների և փետրվարին գործնական ակտիվության ցուցիչի վերաբերյալ հրապարակված տվյալները: Այն դեպքում, եթե արդարացվեն կանխատեսումները և վերը նշված տնտեսական վիճակագրությունը դրական գտնվի, FOREX շուկայում եվրոն հավանաբար կբարձրանա մինչև 1,3600: Իսկ եթե մակրոտնտեսական տվյալները բացասական գտնվեն, եվրոն կարող է նվազել 1,3300 մակարդակի:

Այդ կապակցությամբ, ընթացիկ շաբաթում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 515,0-535,0 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճել է 1,82 տոկոսով և կազմել 13,41 դրամ: Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով, ինչպես նաև ՀՀ ներքին շուկայում ամերիկյան արժույթի դիմաց հայկական դրամի արժեքի նվազմամբ:

ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Նույնիսկ եթե տնտեսական վիճակագրությունը խառը գտնվի, Իրանի շուրջ առկա լարված իրավիճակը և նավթի բարձր գները կարող են աջակցել ռուբլուն: Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի նկատմամբ դրամի նվազումը նույնպես աջակցություն կցուցաբերի դրամի նկատմամբ ռուբլուն:

Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 13,25-13,60 դրամ միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև