Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հունվարին կազմել է 350,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի հունվարի վերջին կազմել է 350,3 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, տվյալ ցուցանիշը հունվարին գրանցել է 2,2 տոկոսանոց աճ:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները կազմել են ավելի քան 291,7 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների 83,3 տոկոսը՝ 2011թ.-ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 3 տոկոսով:

Միաժամանակ Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալը հունվարի վերջին կազմել է ավելի քան 141,9 մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 0,6 տոկոսով:

Հունվարի 31-ի դրությամբ, առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1 013,9 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 4,6 տոկոսով:

2011 թվականի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 բանկ: ($1 – 388,93 դրամ) : -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 11-ի համեմատ նվազել է 0.24 կետով՝ կազմելով 368.18 դրամ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img