Հայաստանի առևտրային բանկերի կողմից ավտովարկավորման ծավալները հունվարին կրճատվել են 3,4%-ով՝ դառնալով 17,84 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2012 թ.-ի հունվարի 31-ի դրությամբ տրամադրել են շուրջ 17,84 մլրդ դրամ ավտովարկավորման նպատակով, այս ցուցանիշը, դեկտեմբերի վերջի համեմատ, կրճատվել է 3,4 տոկոսով,  նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ հունվարին ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով տրամադրվող վարկերը տրվել են հիմնականում դրամով՝ 96,7 տոկոս: Այսպիսով, ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով դրամով տրամադրված վարկերի ծավալը հունվարի վերջին կազմել է շուրջ 17,3 մլրդ դրամ, ինչը դեկտեմբերի ցուցանիշից պակաս է 3,4 տոկոսով:

Միաժամանակ սպառողական վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է ավելի քան 223 մլրդ դրամը՝ հունվարին ավելանալով 2,6 տոկոսով:

2012 թ.-ի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 388,67 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img