Հայկական բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի նվազումը կապված է վարկային պորտֆելի աճի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կապիտալի համարժեքության փաստացի նորմատիվի նվազումը կապված է վարկավորման ծավալների ավելացման հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

«Միայն 2011 թ.-ին բանկերի վարկային ներդրումներն ավելացել են ավելի քան 30 տոկոսով», – ասել է նա՝ պարզաբանելով, որ Առէկսիմբանկի կորպորատիվ վարկերը, մասնավորապես, ավելացել են 60 տոկոսով:

ՀՀ ԿԲ «Բանկային գործունեության կարգավորում, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգի համաձայն՝ կապիտալի համարժեքության նորմատիվի շեմային նշանակությունը կազմում է 12 տոկոս:

Միաժամանակ ԿԲ-ի վերջին տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի կապիտալի համարժեքության փաստացի նորմատիվը կազմել է 19 տոկոս՝ 2010 թ.-ի հունվարին գրանցված 29,1 տոկոսի համեմատ:

Այսպիսով, ինչպես նշել է գլխավոր տնօրենի տեղակալը, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվը սկզբից շատ բարձր մակարդակի վրա է եղել: Բարսեղյանն ավելացրել է, որ այս պահին կապիտալի համարժեքության փաստացի նորմատիվը մոտենում է այն կետին, որը կարելի է ընդունելի համարել, այսինքն բանկերն իրենց վրա նորմայից բարձր ռիսկեր չեն վերցնում:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կապիտալի համարժեքության փաստացի նորմատիվը կազմել է 24,8 տոկոս: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1988 թվականին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական կազմակերպություններին աջակցելու նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img