Հենրի Բերգստրոմը գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

29.02.2012 19:44
Հենրի Բերգստրոմը գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ Նախագահի փետրվարի 28-ի որոշմամբ  Հենրի Բերգստոմը գրանցվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի  Խորհուրդների նախագահ և անդամ:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, Հենրի Բերգստրոմը՝ NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենի իր պաշտոնում, ղեկավարում է ընկերության` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը և միասնական ծառայությունների ձևավորումը:

Ավելի քան 10 տարի աշխատելով արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991թ.-ին պարոն Բերգստրոմը նշանակվեց Ֆինլանդիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Գործադիր տնօրենի տեղակալ (հետագայում ՖԿԴ-ն միացավ Հելսինկիի Ֆոնդային Բորսային): 2001թ.-ին նա նշանակվեց Հելսինկիի Ֆոնդային Բորսայի Թողարկողների տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար, որը պատասխանատու էր` բաժնետերերի ռեեստրի և բաժնետոմսերի վերաբերյալ դեպոզիտարիայում պահվող տվյալների հիման վրա թողարկողներին տեղեկատվության և ծառայությունների տրամադրման համար: 2003թ.-ին, Հելսինկիի Ֆոնդային Բորսայի և Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո Բերգստրոմը նշանակվեց Նոր Շուկաների գծով տնօրեն` պաշտոն, որը նա շարունակում է զբաղեցնել այժմ NASDAQ OMX-ում:

Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում (MBA):

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև