ՀՀ առևտրային բանկերի և ՎԿ-ների գրեթե կեսը 12-ամսյա գնաճը կանխատեսում են 2,5-5,5%-ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող առևտրային բանկերի 43 տոկոսը և վարկային կազմակերպությունների 52 տոկոսը հաջորդ 12 ամիսներին 2,5-5,5-տոկոսանոց գնաճ են կանխատեսում, ասվում է 2011 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին ՀՀ ԿԲ հաշվետվությունում:

ԿԲ հաշվետվության համաձայն, չորրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել է 12-ամսյա գնաճի կրճատման միտումը, և 2011 թվականի ավարտին ֆիքսվել է 4% (±1,5%) տատանումների թույլատրելի մակարդակի սահմաններում:
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, բանկերի կանխատեսումները չեն տարբերվում երրորդ եռամսյակում կատարած կանխատեսումներից, մինչդեռ վարկային կազմակերպություններն իրենց ակնկալիքները նախորդ եռամսյակի համեմատ բարելավել են 30,6 տ.կ.-ով: Ավելին, երկրի 32 վարկային գործող կազմակերպությունների 10 տոկոսն ակնկալում է 12-ամսյա 2,5-տոկոսանոց գնաճ:

Բանկերի և վարկային կազմակերպությունների մյուս մասը հաջորդ 12 ամիսներին կանխատեսում է 5,5-8,5 տոկոսի գնաճ:
Բանկերի և վարկային կազմակերպությունների՝ 2011 թվականի հունվարից առ 2012 թվականի հունվարը կատարած հարցումների արդյունքներով, տոկոսադրույքները կմնան կայուն մակարդակի վրա, ակնկալվում է միայն երկարաժամկետ պետպարտատոմսերի և արտարժույթի ֆինանսավորման շուկաներում տոկոսադրույքների որոշակի նվազում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img