«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն դրամական փոխանցումների լրացուցիչ հնարավորություններ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է դրամական փոխանցումների լրացուցիչ հնարավորություններ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, «TEMPO» ծառայությունը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բոլոր դրամական փոխանցումների համակարգերի հաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալ դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաև ստանալ օվերդրաֆտ` անկախ փոխանցման հաճախականությունից ու գումարի չափից:

«Նոր ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքում բանկ կատարած հեռախոսազանգի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պարտավորվում է զանգահարել 8202 կարճ համարին (լրացուցիչ համարներ`140,143,146), հայտնել օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը և փոխանցման կոդը: Մինչև գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միևնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը:

Քարտի միջոցով փոխանցվող գումարը կարելի է ստանալ ցանկացած կանխիկացման կետում կամ իրականացնել ցանկացած տիպի անկանխիկ գործառնություններ:
Քարտը կարելի է ձևակերպել ինչպես բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Քարտի տրամադրումն և սպասարկումը անվճար է: Քարտը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով` 2 տարի ժամկետով: Ստացվող դրամական փոխանցման գումարի փոխարկումն իրականացվում է բանկի կողմից սահմանված հատուկ փոխարժեքով:

Հաղորդագրության համաձայն, օվերդրաֆտը կարող է տրամադրվել բոլոր այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումներ ստանալու համար օգտվել են «TEMPO» ծառայությունից և չորս ամսվա ընթացքում ստացել են առնվազն երեք դրամական փոխանցում` անկախ գումարի չափից:

Օվերդրաֆտի արժույթը համապատասխանում է քարտի արժույթին: Օվերդրաֆտի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, տոկոսագումարները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումն անվճար է:

««TEMPO» ծառայությունը նաև հնարավորություն է ընձեռում ավելացնել օվերդրաֆտի գումարը` տարվա ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով իրականացված գործարքների քանակի ավելացման դեպքում, ինչպես նաև օգտվել բանկի կողմից սահմանված արտոնյալ սպասարկման պայմաններից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից:
2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: ($1- 389,34 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img