Հայաստանում գնաճը 2012 թ.-ի փետրվարին, 2011 թ.-ի փետրվարի համեմատ, կազմել է 3%

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա փետրվարին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3 տոկոսի սահմաններում, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 3,3 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների 3,7 տոկոսանոց աճով:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 2,1 տոկոսով:

Սպառողական գների համաթիվը 2012 թ.-ի հունվար-փետրվարին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 103,9 տոկոս, պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) համաթիվը՝ 104,5 տոկոս, ոչ պարենային ապրանքների համաթիվը՝ 103,6 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների համաթիվը՝ 102,8 տոկոս:

Միաժամանակ սպառողական գների համաթիվը փետրվարին, հունվարի համեմատ, կրճատվել է 0,9 տոկոսով: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս կրճատվել են 1,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0,2 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները մնացել են նույն մակարդակում:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, փետրվարին, հունվարի համեմատ, ուսումնասիրված բոլոր քաղաքներում սպառողական գները կրճատվել են 1,2-0,2 տոկոսով, միաժամանակ անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թալին քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 1 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2012 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img