Հունվարին Հայաստանի փողի զանգվածի ծավալը կրճատվել է 2,7%-ով՝ դառնալով 1096,1 մլրդ դրամ

01.03.2012 17:33
Հունվարին Հայաստանի փողի զանգվածի ծավալը կրճատվել է 2,7%-ով՝ դառնալով 1096,1  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012 թ.-ի հունվարի վերջին, 2011 թ.-ի դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 30,9 մլրդ դրամով և հունվարին վերջին կազմել է ավելի քան 1096,1 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս հունվարի վերջին կազմել է շուրջ 319 մլրդ դրամ՝ դեկտեմբերի վերջի ավելի քան 349,4 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 154,8 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 164,4 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 145,7 մլրդ դրամ է կազմել` դեկտեմբերի վերջի 145,6 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը ավելի քան 476,7 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 467,5 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում հունվարի վերջին կազմել է 43,5%.

Միաժամանակ փողի բազմարկիչը հունվարի վերջին 1,92 է կազմել՝ դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,24 կետով։ (1 դոլարը 388,75 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև