Հայաստանում 2012 թվականը բեկումնային կլինի բաժնետոմսերի շուկայի համար

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պրն Սարոյան, Ձեր կարծիքով՝ ինչու՞ Հայաստանում պետական պարտատոմսերը նույն եկամտաբերությունն ունեն, ինչ դեպոզիտները:

Կ. ՍարոյանԴուք ճիշտ նշեցիք, պետական պարտատոմսերի եկամտաբերության տարբերությունը մեծ չէ: Այսպես, շուկայում պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 13-14 տոկոս, իսկ բանկային դեպոզիտ կարելի է բացել տարեկան 12 տոկոսով: Սակայն, չնայած, ինչպես ցույց է տալիս հասարակ համեմատությունը, պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի բարձր է, ներդրողներն, ամեն դեպքում, նախընտրում են բանկային դեպոզիտը:

Հակառակ իրավիճակ կլիներ, եթե ավանդատուն ընտրություն կատարելիս կանգ առներ ֆինանսական ակտիվների արժեքի և եկամտաբերության գնահատման մեխանիզմների վրա, որտեղ օրինակ հաշվի է առնվում բետա-գործակիցն ու այլ ցուցանիշներ, որոնք ազդում են ակտիվների եկամտաբերության և արժեքի ձևավորման վրա: Սակայն ներդրողներն ու ավանդատուները, լինելով այս հարցերում ոչ այնքան իրազեկված, չեն հարաբերակցում այս գործիքներն ու գործակիցները՝ հաճախ հաշվի չառնելով որոշ ռիսկեր:

Կա նաև այլ պատճառ, որն ամրագրված է ավանդատուների մտածելակերպի կարծրատիպում, որոնց համար դեպոզիտների լիկվիդայնությունն ավելի բարձր է, քան պետական արժեթղթերի լիկվիդայնությունը: Չնայած այստեղ կարելի է վիճել, քանի որ ոչ ոք իրականում չի համեմատել այս ակտիվը դրամական միջոց վերածելու արագությունը:

Գալով բանկ՝ սեփական միջոցները ներդնելու նպատակով՝ առաջինն, ինչ առաջարկվում է ավանդատուին, դեպոզիտն է, քանի որ դեպոզիտային պայմանագիրը ստանդարտացված է և կարող է միանգամից կնքվել: Մյուս կողմից, նույն սպասարկող անձնակազմը միշտ չէ, որ բավարար կերպով որակավորված է պետական պարտատոմսերի հարցում: Հաճախ բանկերի մասնաճյուղային ցանցը տեղեկացնում է ավանդատուներին պետական արժեթղթերի գոյություն մասին, սակայն չի առաջարկում գնել դրանք:

«ԱՌԿԱ» – Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում բաժնետոմսերի և պետական պարտատոմսերի շուկայի ապագան:

Կ. ՍարոյանԲաժնետոմսերի հարցում կարծում եմ, որ 2012 թվականը բեկումնային կլինի: Ընկերությունների համար ստեղծվել են բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները: Մասնավորապես, ցուցակում անցած ընկերությունները կստանան հարկային արտոնություններ երեք տարի ժամկետով: Սակայն հարկավոր է հիշել, որ IPO-ն (առաջնային հրապարակային տեղաբաշխում) պահանջում է 6-9 ամիս՝ ի տարբերություն վարկերի տրամադրման գործընթացի, որը կարող է տևել կես ամիս:

Այսօրվա դրությամբ մենք IPO-ի հարցով բանակցություններ եք վարում մի շարք ընկերությունների և շուկայի մասնակիցների հետ: Կփորձենք համակարգել այս բարդ գործընթացը և հուսով ենք, որ այս տարի մեզ մոտ կգրանցվի մեկ կամ երկու թողարկում:

Միաժամանակ 3-5 տարվա մեր ռազմավարության շրջանակներում նախատեսվում է պետական պարտատոմսերի հասանելիության բարձրացում, որոնք պետք է վաճառվեն գրեթե ամենուր, այդ թվում նաև առցանց մեխանիզմների միջոցով:

Չնայած ողջ աշխարհում պետական պարտատոմսերում հիմնական ներդրողները ֆինանսական ինստիտուտներն են, մենք միջոցներ կձեռնարկենք՝ այս գործիքների հասանելիությունն ու մասսայականությունն ապահովելու համար:

Եվ որ ամենակարևորն է՝ պետական պարտատոմսերը պետք է դառնան ազգային ապրանքանիշ: Մարդը պետք է գիտակցի, որ գնելով պետական պարտատոմս՝ նա ներդրում է կատարում սեփական երկրի զարգացման գործում:

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ 2005 թ.-ին հայկական բորսայում կար 198 էմիտենտ, իսկ այժմ՝ միայն 18:

Կ. ՍարոյանԴա ունի մի քանի բացատրություն: Առաջին՝ փակվեցին հնացած բազա ունեցող խորհրդային հին ձեռնարկությունները: Երկրորդ՝ ընկերությունների մի մասը որոշեց չվճարել լրացուցիչ ցուցակման համար, չնայած դրա արժեքն այնքան էլ մեծ չէ, սակայն ընկերությունները նախընտրեցին տնտեսել այդ հարցում: Բացի այդ, բորսայում ցուցակումը պահանջում է թափանցիկության գծով որոշակի պարտականությունների կատարում, մասնավորապես՝ հաշվետվությունների տրամադրում, ներդրողների, ԶԼՄ-ների հետ աշխատանքի ներկայացում և այլն: Այդ պատճառով շատ ընկերություններ, չկարողանալով բավարարել այդ պահանջները, պարզապես հեռացան բորսայից:

Այժմ մնացել են այն ընկերությունները, որոնք բորսայի հետ աշխատանքում հեռանկար են տեսնում, մասնավորապես՝ նոր ներդրողներ ներգրավելու հարցում: Պարզ է դարձել, որ բորսայի հետ համագործակցությունն ազնիվ աշխատող բաց ընկերության համար հնարավորություն է սեփական գործունեության շրջանակներում օգտվել հարկային արտոնություններից և ներգրավել համեմատաբար ոչ թանկ ռեսուրսներ: Մենք միշտ ողջունում ենք նման ընկերությունների մուտքը:

«ԱՌԿԱ»  – Նշեք երեք գործոններ, որոնց իրագործման դեպքում հայկական բորսան կզարգանա:

Կ. ՍարոյանԱռաջինը գործոնը արտարժույթով արտահայտված բորսայական նոր գործիքների ձևավորումն է, քանի որ, օրինակ, դոլարային ակտիվները մեծ պահանջարկ են վայելում: Այս խնդրի իրագործման համար կպահանջվի վերաիմստավորել դոլարացման դեմ պայքարի քաղաքականությունը: Դա առաջին հերթին նոր հնարավորություններ կստեղծի, չնայած որ նոր ռիսկեր կառաջացնի: Այստեղ մեզ մոտ ռիսկերի և նոր հնարավորությունների միջև ընտրության հարց է ծագում, առանց որոնց, եթե գլոբալ դիտարկենք, Հայաստանը չի կարող զարգանալ:

Երկրորդ գործոնը բիզնես-մոտիվացիայի խթանումն է: Բացատրեմ, օրինակ միջազգային կազմակերպությունները բանկերին միջոցներ են տրամադրում՝ որոշակի ոլորտի ֆինանսավորման համար, իսկ բանկերն իրենց հերթին բաշխում են այդ գումարը վարկեր տրամադրելու միջոցով: Ես առաջարկում եմ որոշակի ապրանք ստեղծել, որը կենթադրեր այդ արտաքին մուտքերի ներդրումը, օրինակ, ընկերությունների պարտատոմսերում, որոնք գնանշվում են բորսայում: Այսինքն, տնտեսություն փողի ներհոսքի մեխանիզմը կմնար նույնը, սակայն կփոխվեր գործիքը: Այ սա կարող էր խթանել կապիտալի շուկայի զարգացումը: Պարտատոմսն, ըստ էության, նույն պարտքն ու նույն վարկն է փոխառուի համար:

Երրորդ գործոնը ստվերային տնտեսության դեմ պայքարն է: Դուրս գալով բորսայի հարթակ և օգտվելով հարկային արտոնություններից՝ ստվերային բիզնեսի մոտ հարց է ծագում՝ կկարողանա՞ նա, արդյոք, տնտեսել՝ հանդես գալով որպես հրապարակային և թափանցիկ ընկերություն: Հաճախ մեր գործարարներին չի հետաքրքրում լրացուցիչ միջոցների ներգրավումը, քանի որ նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դրանք ծախսել: Իսկ մեզ հետաքրքրում են այն ընկերությունները, որոնք ունեն զարգացման պարզ ռազմավարություն հինգ, տասը, քսան տարով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 11-ի համեմատ նվազել է 0.24 կետով՝ կազմելով 368.18 դրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img