Եվրագոտին որոշել է 2012թ.-ին երկու տրանշ մտցնել Ֆինանսական կայունության մեխանիզմի կապիտալ

02.03.2012 20:05
Եվրագոտին որոշել է 2012թ.-ին երկու տրանշ մտցնել Ֆինանսական կայունության մեխանիզմի կապիտալ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու պետությունների առաջնորդները ԵՄ գագաթնաժողովի ընթացքում որոշել են ընթացիկ տարում մշտական Ֆինանսական կայունության մեխանիզմի (ՖԿՄ) վճարված կապիտալի հաշվին անմիջապես երկու տրանշ տրամադրել, ասվում է գագաթնաժողովի որոշման մեջ:

«Նրանք (եվրագոտու երկրների ղեկավարները. խմբ.) հաստատել են ամսվա վերջին Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդի (ՖԿԵՖ) և ՖԿՄ-ի չափը գերագնահատելու մտադրությունը: Բացի այդ, նրանք համաձայնել են արագացնել ՖԿՄ-ի վճարված կապիտալի ներդրումը՝ սկսած 2012թ.-ի երկու տրանշերից՝ հետևելով ազգային խորհրդարանական ընթացակարգերին: ՖԿՄ-ի մյուս միջոցների ներդրման նոր ժամկետները կհամաձայնեցվեն ամսվա վերջին»,- ասվում է փաստաթղթում:

Ֆոնդի ծավալը պետք է կազմի 700 մլրդ եվրո, որից 80 մլրդ եվրոն վճարված կապիտալն է, մնացած միջոցներն են՝ եվրագոտու երկրների երաշխիքներն ու ցպահանջ կապիտալը: Այդ ֆոնդում միջոցներ ներդրելու  համար երկրները ստիպված են համաձայնության գալ ազգային մակարդակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընթացիկ տարվա ձմռանը որոշում է կայացվել 2012թ.-ի կեսից արագացնել ՖԿՄ ներդրումը, բայց պայմանով, որ այն երկրները, որոնց բաժին է հասնում ֆոնդի ծավալի 90 տոկոսը, պետք է վավերացնեն դրա ստեղծման մասին պայմանագիրը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև