Եվրագոտում փետրվարին գործարար ակտիվության համաթիվը նվազել է՝ հասնելով 49,7 կետի. վերլուծաբաններ

05.03.2012 10:46
Եվրագոտում փետրվարին գործարար ակտիվության համաթիվը նվազել է՝ հասնելով 49,7 կետի. վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Markit Economics հետազոտական կազմակերպությունը Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին կհրապարակի եվրագոտու 17 երկրների արդյունաբերական արտադրության և ծառայությունների ոլորտում փետրվարին գրանցված գործարար ակտիվության համընդհանուր համաթվի վերջնական տվյալները: Վերլուծաբանները կանխատեսում են, որ համաթիվը կկազմի 49,7 կետ՝ հւնվարին գրանցված 50,4 կետի համեմատ:

«Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին կհրապարակի 2012 թ.-ի հունվարին եվրագոտում և ԵՄ-ում մանրածախ վաճառքի ծավալի տվյալները:

dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում են, որ եվրագոտում հաշվետու ամսում մանրածախ վաճառքի ծավալը կրճատվել է 0,1 տոկոսով ամսական հաշվարկով, իսկ տարեկան կտրվածքով նվազել է 1,5 տոկոսով:

Մատակարարման կառավարման ամերիկյան ինստիտուտը (Institute for Supply Management, ISM) Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին կհրապարակի ԱՄՆ-ի ծառայությունների հատվածում փետրվարին գրանցված գործարար ակտիվության համաթվի տվյալները: dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում են, որ համաթիվը նվազել է՝ հասնելով 56,2 տոկոսի՝ նախորդ ամիս գրանցված 56,8 տոկոսի համեմատ:

ԱՄՆ առևտրի նախարարության մարդահամարի բյուրոն Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին կհրապարակի այս տարվա հունվարին երկրում արդյունաբերական պատվերների ծավալի տվյալները: dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում են, որ ցուցանիշը նվազել է 1,5 տոկոսով՝ նախորդ ամիս գրանցված 1,1 տոկոսանոց աճի համեմատ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև