ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներն ուրբաթ ավարտել են առքուվաճառքը «կարմիր» գոտում

05.03.2012 11:37
ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներն ուրբաթ ավարտել են առքուվաճառքը «կարմիր» գոտում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆոնդային հարթակներն ուրբաթ փակվել են նվազմամբ` ներդրողների այն մտավախության ֆոնի ներքո, որ վերջին շրջանում գրանցված համաթվերի աճը կարող է չհամապատասխանել համաշխարհային տնտեսության հեռանկարներին, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Dow Jones-ի համաթիվը նվազել է 0,02 տոկոսով և կազմել 12977,57 կետ: NASDAQ-ի բարձր-տեխնոլոգիական համաթիվը նվազել է 0,43 տոկոսով՝ հասնելով  2976,19 կետի: S&P 500 լայն շուկայի համաթիվը նվազել է 0,32 տոկոսով և կազմել 1369,63 կետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերն էժանացան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին դիմեց կոնգրեսին՝ խնդրելով առաջիկա շաբաթվա ընթացքում քվեարկել նավթային ընկերությունների համար սուբսիդավորումը չեղյալ հայտարարելու հարցի շուրջ, որի չափը, նրա խոսքերով, կազմում է 4 մլրդ դոլար:

Ուրբաթ որևէ էական ներքին մակրոտնտեսական և կորպորատիվ լուրեր չստացվեցին, և առքուվաճառքի մասնակիցներն ուշադրություն դարձրեցին Եվրոպային:

ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում ԵՄ 27 պետություններից 25-ի ղեկավարները Բյուջետային կայունության պայմանագիր ստորագրեցին, որն ուղղված է ավելի խիստ ֆինանսական կարգապահության ապահովմանն ու տարածաշրջանում պարքային ճգնաժամի հաղթահարմանը:

Եվրագոտու պետությունների առաջնորդները որոշեցին այս տարի Ֆինանսական կայունության մշտական մեխանիզմի (ՖԿՄ) վճարված կապիտալի հաշվի մեջ ներառել միանգամից երկու տրանշ, ընդ որում ՖԿՄ-ի ծավալի և կապիտալիզացման ժամկետների մասին հարցը կլուծվի եվրագոտու ֆինանսների նախարարների մակարդակում:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարարել է, որ երկրի բյուջեի դեֆիցիտը 2012 թ.-ին կկազմի ՀՆԱ-ի 5,8 տոկոսը՝ ավելի վաղ նախատեսված 4,4 տոկոսի փոխարեն: Միաժամանակ նա ավելացրել է, որ Իսպանիան դեռևս նպատակ ունի կրճատել բյուջեի դեֆիցիտը՝ 2013 թ.-ին հասցնելով ՀՆԱ-ի 3 տոկոսի:

Գերմանիայում հունվարի մանրածախ վաճառքի ծավալը, հաշվի առնելով գնաճի սրբագրումն ու սեզոնայնությունը, ամսական հաշվարկով կրճատվել է 1,6 տոկոսով, միաժամանակ տնտեսագետները կանխատեսում էին ցուցանիշի 0,5 տոկոսի աճ:

Վերկուծաբանները ուրբաթ օրվա առքուվաճառքի արդյունքները բացատրում են նաև աճից հետո շահույթ գրանցելու ներդրողների ցանկությամբ: «Շուկան պարզապես որոշեց շունչ քաշել», - կարծում է RidgeWorth Capital Management-ի պորտֆելային մենեջեր Դոն Ուորդելը (Don Wordell), ում խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը:

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև