Ուրբաթ եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ բացասական տվյալների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ օրվա առքուվաճառքի արդյունքում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազեց 1 տոկոսով Գերմանիայից ստացված թույլ վիճակագրական տվյալների և Իսպանիայից ստացված տնտեսական նորությունների ֆոնի ներքո, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Առևտրային նստաշրջանի ավարտին եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազեց՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,3200 դոլարի՝ մեկ օր առաջ մեկ եվրոյի դիմաց գրանցված 1,3312 դոլարի համեմատ: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է՝ մեկ դոլարի նկատմամբ կազմելով 81,81 իեն՝ հինգշաբթի մեկ դոլարի դիմաց գրանցված 81,11 իենի նկատմամբ: ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է՝ 78,80 կետից հասնելով 79,43 կետի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Առքուվաճառքի մասնակիցների տրամադրության վրա ազդեցին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունները: Նրա խոսքերով՝ երկրի բյուջեի դեֆիցիտը 2012 թ.-ին կկազմի ՀՆԱ-ի 5,8 տոկոսը՝ ավելի վաղ նախատեսված 4,4 տոկոսի փոխարեն: Ընդ որում վարչապետը հայտարարել է, որ Իսպանիան դեռևս նպատակ ունի կրճատել բյուջեի դեֆիցիտը՝ 2013 թ.-ին հասցնելով ՀՆԱ-ի 3 տոկոսի:

Բացի այդ, ուրբաթ հայտնի դարձավ, որ Իսպանիայում 2012 թ.-ի փետրվարին, հունվարի համեմատ, գործազուրկների թիվն ավելացել է 112,269 հազարով կամ ավելի քան 2,4 տոկոսով և կազմել 4,7 մլն մարդ:

Ներդրողները նաև ուշադրություն են դարձրել Գերմանիայում մանրածախ վաճառքի ծավալի տվյալներին, որը հունվարին, հաշվի առնելով գնաճի սրբագրումն ու սեզոնայնությունը, ամսական հաշվարկով կրճատվել է 1,6 տոկոսով, միաժամանակ տնտեսագետները կանխատեսում էին ցուցանիշի 0,5 տոկոսի աճ:

«Մանրածախ վաճառքի տվյալները հիմնականում փոփոխական են լինում և հաճախ վերանայվում են, սակայն Գերմանիայից ստացված հունվարյան արդյունքները հստակ նշում են սպառողների շրջանում առկա լարվածությունը եվրոպական տարածաշրջանի պարտքային ճգնաժամի կապակցությամբ», – MarketWatch գործակալությունը մեջբերում է GFT-ի արժույթի շուկաների ուսումնասիրման ստորաբաժանման տնօրեն Բորիս Շլոսբերգի (Boris Schlossberg) կարծիքը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img