Մետաղների շուկա. ոսկին էժանացել է, իսկ պղինձը կարողացել է պահպանել ձեռք բերած դիրքը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբին աճը շարունակելու ոսկու փորձերն անհաջողության մատնվեցին լիկվիդայնության տրամադրմանն ուղղված ԵԿԲ-ի հերթական գործողությանը սպասելու, ինչպես նաև FOREX միջազգային արժութային շուկայում նվազող դոլարի ֆոնի ներքո:

Ոսկու գնանշումն ավելի շատ տուժեց չորեքշաբթի՝ փետրվարի 29-ին: Բացասական ֆոնը պայմանավորված էր ԱՄՆ ՊԴԾ նախագահ Բեն Բեռնանկեի ելույթի արդյունքներով: Պրն. Բեռնանկեի հայտարարությունն այն մասին, որ խոշորագույն տնտեսության վերականգնումն ընթանում է բավականին արագ տեմպերով, իսկ աշխատանքի շուկան նախկինի պես ճնշում է գործադրում տնտեսության վրա, բառացիորեն փլուզեց ոսկու գնանշումը՝ նվազեցնելով այն շաբաթվա նվազագույն ցուցանիշին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1687,65 ԱՄՆ դոլարի:

Այնուամենայնիվ, նախորդ առևտրային շաբաթվա վերջում ոսկուն հաջողվեց մասամբ վերականգնել կորուստները: Դրան նպաստեց Չինաստանի և եվրագոտու արտադրական հատվածի համար փետրվարին PMI-ի համաթվի դրական վիճակագրությունը: Արդյունքում, ոսկու արժեքը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում նվազեց 3,39 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1712,02 ԱՄՆ դոլարի:

Այս աշբաթ ոսկին, հավանաբար, կգտնվի ճնշան տակ այն բանից հետո, երբ ԱՄՆ ՊԴԾ նախագահ Բեռնանկեն չափավորեց տնտեսության խթանման հերթական փուլի մեկնարկի մասին ներդրողների սպասումները: Սակայն այս ակտիվի արժեքի նվազման դեպքում ցածր գները կգրավեն ավելի շատ գնորդ, ինչը որոշակիորեն կաջակցի թանկարժեք մետաղին: Այս շաբաթ ոսկու համար աջակցող շեմ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1675,0 ԱՄՆ դոլարը, որը գտնվում է 200-օրյա լողացող միջինի կողքին:

Այս շաբաթ ոսկու դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից հարկավոր է նշել զբաղվածների թվի փոփոխության ADP տվյալներն ու փետրվարին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակի տվյալները: Ակնկալվում է, որ այս տվյալները դրական կլինեն: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերանայված տվյալները, ինչպես նաև տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի նիստն ու ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ մարտի 8-ին: Ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչը անփոփոխ կթողնի տոկոսադրույքը՝ 1,0 տոկոս: Եթե կանխատեսումներն արդարանան, իսկ պրն Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական լինեն, ապա ոսկու գինը կարող է աճել: Այս շաբաթ թանկարժեք մետաղի համար դիմադրող շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1750,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճեց 1,28 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,9035  ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի գնանշումը շաբաթվա վերջին օրերին կարողացավ վերականգնել կորուստները չորեքշաբթի՝ փետրվարի 29-ին գրանցված մեծ ծավալով վաճառքից հետո: Պղնձի արժեքի աճի հիմնական գործոնը դարձավ Չինաստանի և եվրագոտու արտադրական հատվածի համար գործարար ակտիվության համաթվի բարենպաստ վիճակագրությունը: Իսկապես, Չինաստանում այս ցուցանիշը փետրվարին կազմեց 51 կետ՝ հունվարին գրանցված 50,5 կետի դիմաց՝ հասնելով նախորդ տարվա սեպտեմբերին գրանցված ամենաբարձր մակարդակին, իսկ եվրագոտում այն կազմեց 49,0 կետ՝ նախորդ ամիս գրանցված 48,8-ի դիմաց:

Պղնձի համար ևս մեկ աջակցող գործոն դարձավ այս ակտիվի նվազող բորսայական պաշարը Լոնդոնի մետաղների բորսայում:

Այս շաբաթ պղնձի արժեքը կորոշվի Գերմանիայից և Չինաստանից ստացվող տնտեսական նորություններով, մասնավորապես՝ փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալի տվյալներով: Եթե այս վիճակագրությունը չափավոր դրական լինի, ապա ԱՄՆ դոլարը ժամանակավորապես կդադարի իր վազքարշավը FOREX շուկայում, իսկ պղնձի գնանշումը աճի ազդակ կստանա:

Իսկ եթե այս վիճակագրությունը կանխատեսվածից բացասական լինի, իսկ ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանությունները չափավոր բացասական լինեն, ապա պղինձը կարող է նվազման միտում գրանցել: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրվող դիապազոնը կկազմի պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,75–4,0 ԱՄՆ դոլար:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img