ՀՀ ԿԲ կողմից տեղաբաշխված ՊԳԿՊ-ի ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52043138 թողարկման 52 շաբաթյա պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 2 476 մլն. դրամ, դրանցից ավելի քան 2 326 մլն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների  ծավալով:

Միաժամանակ գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 150 մլն. դրամ:

Աճուրդին մասնակցել է 8 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.1246 %՝ 9.6645 % սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ ($1 – 388,93 դրամ):  –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img