Հայաստան. արժութի շուկայի տեսությունը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում

05.03.2012 14:26
Հայաստան. արժութի շուկայի տեսությունը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,29 տոկոսով՝ հասնելով 388,75 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 10,33 մլն ԱՄՆ դոլար, ինչը 86,13 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Առքուվաճառքի ծավալի նման կտրուկ աճը պայմանավորված է նախորդ շաբաթվա համեմատության ցածր բազայով; Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,16 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 3-ին, կազմեց  389,92 դրամ:

Հաջորդ շաբաթ հնարավոր է շարունակվի ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը: Դրա պատճառ կարող են հանդիսանալ առքուվաճառքներին ՀՀ ԿԲ միջամտության վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախություններն ու ներմուծողների և բնակչության կողմից արտարժույթի նվազող պահանջարկը:

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից  արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 10,085 մլն ԱՄՆ դոլար, ինչը 55,37 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Այդուհանդերձ, շուկայում արտարժույթի պահանջարկը շարունակում է պահպանվել, այդ պատճառով լիովին վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանում դոլարի միտումը փոխվել է վարընթաց շաբաթվա ընթացքում:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 388-392 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 1,94 տոկոսով և կազմել 1,3203:

Նախորդ շաբաթվա սկզբին եվրոն աճեց լիկվիդայնություն իրականացնելու՝  ԵԿԲ հերթական գործառնության ակնկալիքով: Սակայն չորեքշաբթի՝ փետրվարի 29-ին, միասնական եվրոպական արժույթը բառացիորեն փլուզվեց ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բեռնանկեի այն հայտարարությունից հետո, որ խոշորագույն տնտեսության վերականգնումը բավականին համեստ տեմպերով է ընթանում, իսկ աշխատանքի շուկան շարունակում է ճնշում գործադրել ընդհանուր առմամբ վերականգնման վրա: ԱՄՆ ԴՊՀ-ն այդ պայմաններում դեռ մտադիր չէ խթանման լայնածավալ երրորդ ծրագիր սկսել:

Արդյունքում՝ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 1,13 տոկոսով՝ կազմելով 519,58 դրամ: Մենք ենթադրում ենք, որ առևտրային նստաշրջանի ժամանակի սահմանափակության պատճառով համաշխարհային արժութային շուկայից երկրի ներսում եվրոյի արժեքի դինամիկայի ուշացման հետ կապված՝ երկուշաբթի՝ մարտի 5-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, սրբագրվել է դեպի ներքև՝ հասնելով 515,0 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի FOREX շուկայից ստացված տնտեսական նորություններով: Ամերիկյան վիճակագրությունից պետք է ընդգծել ADP գործակալությունից ստացված զբաղվածների թվի փոփոխության տվյալները և փետրվարին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատանքային տեղերի քանակը: Ակնկալվում է, որ այդ տվյալները դրական կլինեն: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՆԱ-ի վերանայված տվյալները, ինչպես նաև տոկոսադրույքի գծով ԵԿԲ նիստը և դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ մարտի 8-ին: Ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչը տոկոսադրույքն անփոփոխ կթողնի՝ 1,0 տոկոս մակարդակում: Այն դեպքում, եթե արդարացվեն կանխատեսումները, իսկ պարոն Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական գտնվեն, եվրոն կկարողանա վերականգներ իր կորուստները:

Առաջիկա շաբաթվա ընթացում FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքն է 1,3050-1,3350: Այդ դեպքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 505-525 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,80 տոկոսով և կազմել 13,30 դրամ: Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ, ինչպես նաև ամերիկյան արժույթի դիմաց հայկական դրամի արժեքի աճով:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուբլու արժեքը կարող է նվազել ամերիկյան դոլարի նկատմամբ դրամի ակնկալվող աճի պատճառով: Ռուսական արժույթի դինամիկայի վրա լրացուցիչ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական նորությունները, մասնավորապես՝ փետրվարին ԱՄՆ-ի զբաղվածության տվյալները: Առաջիկա շաբաթ ռուբլուն կարող են աջակցել Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով նավթի համաշխարհային կայուն բարձր գները:

Այդ կապակցությամբ, Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,10-13,40 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև