Անելիք Բանկը 2012 թ.-ին 30%-ով ավանդային պորտֆելի աճ է նախատեսում՝ հասցնելով այն մինչև 26 մլրդ դրամի

05.03.2012 15:04
Անելիք Բանկը  2012 թ.-ին 30%-ով ավանդային պորտֆելի աճ է նախատեսում՝ հասցնելով այն մինչև 26 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. 2012 թ.-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդներից ներգրաված ավանդային պորտֆելը նախատեսել է նախորդ տարվա համեմատ ավելացնել ավելի քան 30 տոկոսով` հասցնելով այն 26 մլրդ դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից՝ հղում անելով  Անելիք Բանկի Բյուջեի կազմման և հսկողության վարչության պետ Հարություն Բաբայանին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընդհանուր ավանդային պորտֆելում գերակշռող կմնան ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, որոնք կկազմեն 23 մլրդ դրամ` 28  տոկոսով գերազանցելով 2011 թվականի ցուցանիշը:

Միաժամանակ Բանկը 2012 թվականին   նախատեսել է վարկային պորտֆելն  ավելացնել  մոտ 20 տոկոսով` հասցնելով այն 45 մլրդ դրամի: Նախատեսվում  է նաև  11%-ով ավելացնել ընդհանուր ակտիվները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով: «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-388,93 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև