Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9%. Ազգային վիճակագրական ծառայություն

06.03.2012 15:40
Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9%. Ազգային վիճակագրական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գների ցուցիչը փետրվարին, 2012թ.-ի հունվարի համեմատ կրճատվել է 0,9 տոկոսով, երեքշաբթի հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա` ընթացիկ տարվա փետրվարին, հունվարի համեմատ, պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կրճատվել են 1,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները մնացել են նախկին մակարդակում:

Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ փետրվարին, հունվարի համեմատ, երկրի սպառողական գները կրճատվել են 1,2-0,2 տոկոսով, միաժամանակ անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թալին քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 1 տոկոսով:

Խոսելով առանձին ապրանքային խմբերի գնանկման մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մրգերի ուղղությամբ՝ 28,6 տոկոս:

Բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ փետրվարին գների անկումը նկատվել է այնպիսի ապրանքային խմբերում, ինչպիսիք են՝ ձուն (1,2%), բանջարեղենն ու կարտոֆիլը (12.7%), ձկնեղենը՝ 0,8%, կաթնամթերքը՝ 0,3%, բուսական և կենդանական ծագման յուղը՝ 1,1%:

«Սուրճի, թեյի և կակաոյի ապրանքային խմբում 1 տոկոս գնաճ է գրանցվել, մսամթերքի գներն ավելացել են 0,1 տոկոսով, իսկ հրուշակեղենը՝ 1,3 տոկոսով, հացը՝ 0,6 տոկոսով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 1,2 տոկոսով»,- ասաց նա:

Մարտիրոսյանը պարզաբանեց նաև, որ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում փետրվարին գնանկման միտում միայն վեց անգամ է նկատվել:

Միաժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին, 2011թ.-ի փետրվարի համեմատ, գնաճը գրանցվել է 3 տոկոս չափով, հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 3,3 տոկոս (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) և ոչ պարենային ապրանքների՝ 3,7 տոկոս աճով :

Պետբյուջեի համաձայն՝ 2012թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) մակարդակում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post