ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2011թ.-ի դեկտեմբերին ավելացել է 2,7 տոկոսով և հասել 1 357 805-ի

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների բազան 2011թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 2,7 տոկոսով և հասել 1 357 805 մարդու, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Միաժամանակ ֆիզիկական անձինք կազմում են առևտրային բանկերի հաճախորդների բազայի շուրջ 94,9 տոկոսը՝ 1 288 177 ցուցանիշով: Միաժամանակ հաճախորդների՝ ֆիզիկական անձանց, քանակը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ ավելացել է 2,8 տոկոսով:

Տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, նոյեմբերի համեմատ, առևտրային բանկերի հաճախորդ իրավաբանական անձանց քանակն ավելացել է 0,3 տոկոսով և կազմել 69 628 մարդ ($1- 388,72 դրամ): –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img