Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան 85,8 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 85,8 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 388,25 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել շուրջ 5,4 մլն եվրո և ավելի քան 526,8 մլն ռուբլի՝ €1 դիմաց 518,78 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,2 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 95,9 մլն դոլար, ավելի քան 11 մլն եվրո և շուրջ 80,5  մլն ռուբլի համապատասխանաբար 389,23 դրամ, 522,86 դրամ և 13,45 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 650 հազարի դոլարի և 5 մլն ռուբլու առքուվաճառքի գործարք է իրականացվել՝ համապատասխանաբար 1 դոլարի դիմաց 388,82 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,4 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միաժամանակ միջբանկային շուկայում եվրոյով գործարք չի իրականացվել:

Բացի այդ, փետրվարի 20-26-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33,3 մլն դոլար: ($1 – 388,72 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img