Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ Հունաստանի շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո

07.03.2012 11:01
Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ Հունաստանի շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի կայացած առքուվաճառքի արդյունքում եվրոյի փոխարժեքը 1 տոկոսով կրճատվել է դոլարի նկատմամբ Հունաստանի պետական պարտքի մասնակի վերակառուցվածքայնության հետ կապված մտահոգության ֆոնի ներքո, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Առևտրային նստաշրջանի ավարտին եվրոյի փոխարժեքն անկում ապրեց ամերիկյան դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,3113 դոլարի՝ մեկ օր առաջ մեկ եվրոյի դիմաց գրանցված 1,3217 դոլարի համեմատ: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը կրճատվեց՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 80,9 իեն՝ երկուշաբթի մեկ դոլարի դիմաց գրանցված 81,56 իենի համեմատ: ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արտարժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճեց՝ նախորդ առքուվաճառքի ավարտին գրանցված 78,31 կետից դառնալով 79,84 կետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներդրողների մտահոգությունը կապված է հունական պարտքի վերակառուցվածքայնության շուրջ տիրող անորոշության հետ, Հունաստանի պետական պարտատոմսերը նորերով փոխարինելու ծրագրին մասնակցության հայտերի ընդունումն ավարտվում է մարտի 8-ի երեկոյան, և անհաջողության դեպքում երկիրը ստիպված կլինի բախվել պետական պարտքի շուրջ առաջացած անվերահսկելի դեֆոլտի հետ: Ծրագրի հաջողության համար հարկավոր է մեծամասնության մասնակցությունը (երկրի պետական պարտատոմսերի տերերի ոչ պակաս, քան 75 տոկոսի մասնակցությունը):

Միասնական արժույթի փոխարժեքի վրա ճնշում գործադրեցին նաև տվյալներն այն մասին, որ և եվրագոտու, և ԵՄ-ի համախառն ՀՆԱ-ն 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում, ըստ երկրորդ գնահատականի, եռամսյակային կտրվածքով նվազել է 0,3 տոկոսով, իսկ տարեկան արտահայտմամբ ավելացել է 0,7 տոկոսով: Այսպիսով, առաջին գնահատականի համեմատ որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել:

«Նման իրավիճակում դոլարն ու ճապոնական իենն ավելի մեծ հանրաճանաչություն են վայելում, քան եվրոն», - ասել է Brown Brothers Harriman-ի արժութային ռազմավար Մարկ Չենդլերը (Marc Chandler), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև